Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Առանց Լևոն Ալթունյանի դուք յոլա կգնաք, առանց առողջապահության նախարարի՝ ոչ»

«Առանց Լևոն Ալթունյանի դուք յոլա կգնաք, առանց առողջապահության նախարարի՝ ոչ»
04.11.2016 | 16:45

ԱԺ-ում 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, թե կա՞ պետական առողջապահության գործակալությունների անհրաժեշտություն։ Ի պատասխան նախարարն ասաց. «Առանց Լևոն Ալթունյանի դուք յոլա կգնաք, առանց առողջապահության նախարարի՝ ոչ։ Առանց պետական առողջապահության գործալակության դուք յոլա կգնաք, առանց այն ֆունկցիաների, որոնք նա կատարում է՝ ոչ։ Կարելի է կոչել հիմնարկը ցանկացած անունով, բայց այն գործառույթները, որոնք նա կոչված է կատարելու, անհրաժեշտ են պետության համար։ Մնացած եզրակացություններն արեք ինքներդ»։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր են արվում մարզային հիվանդանոցների վիճակը բարելավելու ուղղությամբ, որովհետև համապատասխան բուժօգնություն չստանալով՝ մարդիկ գալիս են քաղաք և սպառում այստեղի բուժհաստատությունների պետպատվերները։ Նախարարն ընդգծեց, որ այս պահին այդ ուղղությամբ նախարարությունում ընթանում են քննարկումներ, և կմշակվի ծրագիր, որն առաջիկայում կներկայացվի կառավարությանը։ Լևոն Ալթունյանը նշեց, որ առկա ֆինանսական համակարգը չի խթանում բուժհաստատությունների զարգացումը, ուստի նախատեսվում է փոխել ֆինանսավորման ձևը։

Այս դեպքում, նրա խոսքով՝ բուժհաստատություններին հատկացումներ կտրամադրվեն ամեն հիվանդի դիմումի դիմաց: «Համապատասխան ախտորոշման համար հիվանդանոցին կտրամադրվի համապատասխան գումար։ Դա կխթանի և կբարելավի բուժհաստատությունների վիճակը»,- նկատեց նախարարը։

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ